Վրաստանում մտադիր են արգելել ռուսաստանցիներին անշարժ գույք գնել
Վրաստանում ցանկանում են արգելել ռուսաստանցիներին անշարժ գույք գնել։ Այդ մասին օրինագիծ է ներկայացվել խորհրդարան։ Նշվում է, որ նման գործարքներն արգելվելու են մինչեւ 2024 թվականի ավարտը: Արգելքի տակ չեն ընկնի միայն նրանք, ում անշարժ գույքը բաժին կհասնի ժառանգաբար, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
2022 թվականին օտարերկրացիները, այդ թվում՝ ռուսաստանցիները, գնել են վաճառվող անշարժ գույքի հինգերորդ մասը։ 2023 թվականի առաջին եռամսյակում ռուսաստանցիները ձեռք են բերել ավելի քան երկու հազար բնակարան։
Պատգամավորների կարծիքով՝ նման միտումը բարձրացնում է բնակարանների գները, ինչը դժվարություններ է առաջացնում Վրաստանի քաղաքացիների համար։
Աղբյուրը՝ news.am