Սահմանամերձ բնակավայրերում պետական ֆինանսավորմամբ տուն կառուցելու հնարավորթյուն կտրվի

«Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես տեղեկացրել ենք՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում այսուհետ կարող եք կառուցել Ձեր սեփական տունը՝ պետական ֆինանսավորմամբ։
Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։ Ծրագրի մասին Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք գրել այս հրապարակման մեկնաբանությունների բաժնում մինչև մայիսի 19-ը․ ԱՍՀ նախարարությունը կպատասխանի դրանց՝ #հարցքաղաքացուց շարքի շրջանակում»։