ՀայՓոստը ստացել է Համաշխարհային Փոստային Միության մրցանակ

ՀայՓոստը ստացել է Համաշխարհային Փոստային Միության մրցանակ

ՀայՓոստ ստացել է Համաշխարհային Փոստային Միության Ծառայության որակի հիմնադրամի մրցանակը: Մրցանակը հանձնվել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանին Համաշխարհային Փոստային Միության կենտրոնակայանում՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում: 

ՀՓՄ ծառայության Որակի Ֆոնդի /QSF / Խորհուրդը գնահատել է 2007թ-ից սկսած և արդեն ավարտված ծրագրերը և որոշել մրցանակ շնորհել լավագույն իրականացված QSF ծրագրերի համար:

Մրցանակը հիմնված է փոստային օպերատորի ծրագրերի գնահատման արդյունքների վրա։

ՀՓՄ Ծառայության Որակի ֆոնդի / QSF/ Խորհուրդը ուսումնասիրել է  ՀայՓոստի կողմից 2018թ.-ին ներդրված QSFARM1803 նախագծի հետիրագործման  արդյունքները: 

Նշենք նաև, որ ՀայՓոստը 2007-ից  ՀՓՄ ծառայության Որակի Ֆոնդի /QSF / միջոցներով ծառայության որակի բարելավման տարբեր ծրագրեր է իրականացնում։

Աղբյուրը՝   b24.am