G7-ի երկրները պայմանավորվել են շարունակել պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

G7-ի երկրները պայմանավորվել են շարունակել պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները Ճապոնիայի Նիիգատա քաղաքում ավարտել են եռօրյա բանակցություններն ու հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ 

Բանակցությունների արդյունքում կողմերը հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ ու այլ տնտեսական միջոցներ սահմանելու և դրանք կյանքի կոչելու, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցմանը դիմակայելու իրենց մտադրությունը։

«Մենք վերահաստատում ենք մեր անդրդվելի վճռականությունը՝ կիրառելու և իրականացնելու պատժամիջոցներ և այլ տնտեսական միջոցներ՝ Ռուսաստանի հնարավորություններն էլ ավելի խաթարելու համար։ Մենք հավատարիմ ենք մնում պատժամիջոցների շրջանցմանն ու դրանցից խուսափելուն ուղղված բոլոր փորձերին դիմակայելու որոշմանը», – ասված է փաստաթղթում։

Կողմերը հայտնել են նաև, որ անհրաժեշտության դեպքում մտադիր են հետագա միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Ռուսաստանի ֆինանսական հատվածին։

Աղբյուրը՝ tert.am

#G7