Վարդաշեն բնակավայրում ավարտին են մոտեցել 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները

Վարդաշեն բնակավայրում ավարտին են  մոտեցել 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով  իրականացվող  ասֆալտապատման աշխատանքները
Պետություն-համայնք համագործակցությամբ՝ Վարդաշեն բնակավայրում ավարտին են մոտեցել 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Մհեր Մկրտչյան և Զորավար Անդրանիկ փողոցների ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 630 գծամետր երկարությամբ:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 60 մլն ՀՀ դրամ է, որից 65%-ը հատկացնում է համայնքը, 35%-ը՝ Կառավարությունը:
Նշենք, որ ասֆալտապատվող Մհեր Մկրտչյան փողոցը բնակավայրի հանրակրթական դպրոց տանող ճանապարհն է: