Անցած՝ 2022 թվականին Արարատ բնակավայրում իրականացվել են հետևյալ աշխատանքները

Նոր Կոյուղագծեր են անցկացվել բնակավայրի Կոլխոզնիկներ, Հաղթանակ, Կոմիտաս և Օղակաձև փողոցներում։
Ասֆալտապատվել է Պ. Սևակ փողոցի մի հատվածը։
Գազի գծերի վերակառուցման աշխատանքներ։
Կատարվել է գյուղամիջյան փողոցների ոռոգման կիսախողովակների անցկացման աշխատանքներ, հաճախակի մաքրվել են փողոցների խցանված կոյուղիները։



Վերանորոգվել են հուշահամալիրի նստարանները, ներկվել են ջրավազանները, համալրվել են վարդերի, ծաղիկների և ծառերի տնկարանները։
Կազմակերպվել են հիշատակի և տոների օրերին նվիրված միջոցառումներ նաև համերգային միջոցառումներ ,կինոդիտումներ։
Ուսանողների համար տրամադրվել է անվճար տրանսպորտային միջոց։
Բնակավայրի մի քանի փողոցներում անցկացվել է լուսավորություն լեդ լուսատուներով նաև կատարվել է չաշխատող լամպերի փոխարինում նորերով։
Դաշտամիջյան ճանապարհներին կատարվել են գրեյդելով հարթեցման աշխատանքներ։
Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար կատարվել է պարարտանյութի ձեռք բերում՝ պետության կողմից սուբսիդավորումով:
Բացվել է առաջին «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որը դարձել է համայնքի երեխաների առօրյան կազմակերպող կառույց, նաև հետագայում սոցիալական խնդիրներ լուծող օղակ:
Այս տարի Արարատ բնակավայրում նախատեսված է՝
Նոր սպորտդպրոցի կառուցում
Ֆոտովոլտային կայանի տեղադրում-130 վահանակ
Նաև մի շարք այլ աշխատանքներ, որոնք իրականացվելու են համայնքային բյուջեով։