Արտաշատ-Քլամար քույր քաղաքների բարեկամությունն արդեն 20 տարվա պատմություն ունի

Արտաշատ-Քլամար քույր քաղաքների բարեկամությունն արդեն 20 տարվա  պատմություն ունի
Այս տարիների ընթացքում երկու քաղաքների միջև ծավավալվել է ակտիվ համագործակցություն՝ բոլոր ոլորտներում:
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն ընդունել է մեկշաբաթյա այցով Հայաստան ժամանած, Արտաշատի քույր քաղաք Քլամարի փոխքաղաքապետ , գլխավոր հումանիտար նպատակների և ապակենտրոնացված համագործակցության պատասախատու Ժաքլին Մինասյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին մշակույթի գծով փոխքաղաքապետ, համագործակցության խմբի անդամ Պատրիս Ռոնկարին, Զբոսաշրջության գծով ավագանու և համագործակցության խմբի անդամ Մարիա Վիլավիսենսիոն, Արտաշատ-Քլամար քույր քաղաքների կոմիտեի փոխնախագահ Նատալի Կասպարյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Ջերմորեն ողջունելով հյուրերին և շնորհավորելով բարեկամության 20-ամյակի առթիվ՝ համայնքի ղեկավարն իր խոսքում կարևորեց Արտաշատ-Քլամար քույր քաղաքների բարեկամությունը, միաժամանակ իր պատրաստակամությունը հայտնեց 20-ամյա բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու համար` ընդլայնելով նաև փոխադարձ այցելություններն ու համագործակցության ծրագրերը:
Պարոն Մկրտչյանը խնդրեց նաև իր ողջույններն ու շնորհավորանքները փոխանցել Քլամարի քաղաքապետ Ժան-Դիդյե Բերժեին:
Հյուրերին ողջունեց նաև փոխքաղաքապետ Հրայր Հակոբջանյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ տիկին Մինասյանը նշեց, որ առաջիկայում Քլամարում Հայաստանյան օրվա շրջանակներում ուրախ կլինեն հյուրընկալել Արտաշատի պատվիրակությանը:
Հանդիպումն այնուհետ շարունակվեց երկու քաղաքների բարեկամությունը խորհրդանշող հուշանվերի փոխանակմամբ: