Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Յուրգիս Բալտրուշայտիսի 150-ամյակ» թեմային

Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Յուրգիս Բալտրուշայտիսի 150-ամյակ» թեմային

2023 թվականի ապրիլի 17-ին շրջանառության մեջ է դրվում «Յուրգիս Բալտրուշայտիսի 150-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ:

Փոստային բացիկի մարումն իրականացրել են Հայփոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանում Լիտվայի համայնքի նախագահ Օլգա Արզումանյանը:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է լիտվացի դիվանագետ, բանաստեղծ և թարգմանիչ Յուրգիս Բալտրուշայտիսը (1873-1944թթ.):

Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված են էջեր Յուրգիս Բալտրուշայտիսի գրքերից, ինչպես նաև՝ «150 ԱՄՅԱԿ», «ՅՈՒՐԳԻՍ ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍ» և «ԼԻՏՎԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Յուրգիս Բալտրուշայտիսը լիտվական «Հանրագիտարան»-ի համար գրել է ընդարձակ ակնարկ հայ գրականության մասին՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը, ինչպես նաև թարգմանել է Ալեքսանդր Ծատուրյանի, Վահան Թեքեյանի բանաստեղծություններից։

Թողարկման օրը` 17 ապրիլի 2023թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` «Ասողիկ»

Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ

Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը՝ 1000 հ.