Wildberries-ը գործարկում է տուրիստական նոր ծառայություն

Wildberries-ը գործարկում է տուրիստական նոր ծառայություն

Wildberries-ը հայտարարել է տուրիստական նոր ծառայության գործարկման մասին, որտեղ օգտատերերը կարող են պլանավորել իրենց երթուղին և գնել տոմսեր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ընկերության մամուլի ծառայությանը հղումով։

«Wildberries-ը գործարկել է vmeste.wildberries.ru տուրիստական ծառայությունների պորտալը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ մամուլի ծառայության՝ պորտալում ներառված են ինչպես ավիատոմսերի, այնպես էլ երկաթուղային և ավտոբուսային տոմսերի ագրեգացիա։ Ծառայությունը թույլ կտա համեմատել մի քանի այլընտրանքային տարբերակներ՝ ըստ գնի և տրանսպորտի տեսակների: Բացի այդ, օգտատերերին հասանելի կլինեն էքսկուրսիաների և առողջարար ծրագրերը:

«Մենք տեսնում ենք, որ մեր հաճախորդները գնալով ավելի են հետաքրքրվում Ռուսաստանով ճանապարհորդություններով», - ասում են ընկերությունում: