«Արմենիա» ավիաընկերությունը փոխում է անվանումը

«Արմենիա» ավիաընկերությունը կվերանվանվի «AIR DILIJANS»: Այս մասին ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում:
«Իր գոյության ընթացքում (ավելի քան 7 տարի) «Արմենիա» Ավիաընկերությունը ձեռք է բերել բարի համբավ` անվտանգ թռիչքների և օդանավում սպասարկման գերազանց մակարդակի համար:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին գոյություն ունեն համահունչ անվանումներով մի շարք ընկերություններ, «Արմենիա» Ավիաընկերությունը որոշել է փոխել իր անվանումը` մեր ուղևորներին շփոթմունքից զերծ պահելու համար։
Որոշումը կայացվել է մեր ուղևորների շահերից ելնելով, նրանց ժամանակը խնայելու և ավիաընկերության ծառայություններից օգտվելիս հարմարավետություն ապահովելու նպատակով:
Ուշադրություն դարձրեք, որ Ավիաընկերության մնացած վավերապայմանները մնում են նույնը:
«Արմենիա» Ավիաընկերության անվանափոխությունից առաջ ձեռք բերված ավիատոմսերը մնում են ուժի մեջ և փոփոխություններ չեն պահանջում:
«Արմենիա» ավիաընկերության ավիատոմսեր ունեցող բոլոր ուղևորներին սիրով կսպասենք «AIR DILIJANS» օդանավում:
Մաղթում ենք Ձեզ Բարի թռիչք»,- ասվում է հաղորդագրության մեջ: