«ՄՏՍ Հայաստանը» դիմել է ՀԾԿՀ՝ բաժնետոմսերի վաճառքի թույլտվություն ստանալու համար

«ՄՏՍ Հայաստանը» դիմել է ՀԾԿՀ՝ բաժնետոմսերի վաճառքի թույլտվություն ստանալու համար

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնետոմսերի վաճառքի թույլտվություն ստանալու համար։ Տեղեկությունը հաստատեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։

««ՄՏՍ Հայաստան»-ը հանձնաժողով է դիմել հունվարի 26–ին, այս պահին դիմումը քննարկման փուլում է, գործարք դեռեւս տեղի չի ունեցել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դիմել է ԱԱԾ եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի իրենցից դիրքորոշումներ ստանանք, դրանից հետո հանձնաժողովը կսահմանի այդ թույլտվությունը»,– հայտնեց Լիանա Ազիզյանը։

Աղբյուր՝ news.am