Արտակ Բեգլարյան. Տոյվո Կլաարը կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է: Այս մասին Twitter միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ մեկնաբանելով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիային Կլաարի տված արձագանքը, իր անվստահությունը հայտնելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդեպ։
«Իմ անվստահությունն ու կասկածները Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի են խորանում Ադրբեջանի հանցագործությանը նրա տված արձագանքի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա է, կամ ունի Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ: Բոլոր չորս տարբերակների դեպքում էլ փոփոխություններ են պետք», - գրել է նա։