Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չեխական առևտրատնտեսական կապերի խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը։