Խոյ համայնքում տեղացած ձյունը դրական ազդեցություն կունենա աշնանացան և գարնանացան ցանքատարածքների վրա
Հայաստանի տարածքը գտնվում է տափաստանային գոտում և հանրապետության համար շատ են կարևորվում տեղումները։ Խոյ համայնքը գտնվելով Արարատյան դաշտում, որն ունի արևոտ, չոր, ցամաքային կլիմա, կիսաանապատային՝ անապատային տեղամասերով բնական լանդշաֆտ և աղքատ մակերևութային հոսք՝ կարող ենք ասել, որ տեղումները համայնքի և մշակների համար ունեն մեծ նշանակություն։
Ձյան առատ տեղումները գյուղատնտեսությանը էական վնասներ չեն կարող հասցնել։ Դրանք դրական ազդեցություն կունենան` հատկապես աշնանացան և գարնանացան մշակաբույսերի բերքատվության վրա:
Պտղատու այգիների վրա նույնպես բացասական ազդեցություն ունենալ չեն կարող, քանի որ ծառերը դեռ չեն բողբոջել: Ձյունը միայն կպաշտպանի ցրտահարությունից և ջրամբարները կլցվեն ջրով։