2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 11.4%-ով

2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 11.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 10,990.8 հազար լիտր գինի, որից 1,014.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 2.7%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 59.6%-ով։

Միևնույն ժամանակ արտադրվել է 533.9 հազար լիտր (100% սպիրտի) վիսկի, օղու արտադրությունը կազմել է 2,045.1 հազար լիտր (100% սպիրտի), իսկ գարեջրի արտադրությունը աճել է 8.8%-ով և կազմել 28,956.7 հազար լիտր։

Աղբյուրը՝   b24.am