Tesla-ն մոտ է Ինդոնեզիայում արտադրական օբյեկտներ կառուցելու գործարքին

Tesla Inc-ը մոտ է Ինդոնեզիայում մեկ միլիոն միավոր հզորությամբ արտադրական գործարան կառուցելու նախնական գործարքին, հաղորդում է Bloomberg News-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Երկրի ներդրումների նախարարը հաստատել է աշխարհի ամենաթանկ ավտոարտադրողի հետ բանակցությունները։
Tesla-ն էլեկտրամոբիլներն արտադրում է Շանհայում, Օսթինում, Բեռլինում եւ Ֆրիմոնտում (Կալիֆոռնիա) իր հսկա ֆաբրիկաներում եւ, ինչպես հաղորդվում է, պատրաստվում է հայտարարել Մեքսիկայի Նուեւո-Լեոն նահանգում նոր գործարանի կառուցման մասին։
Բանակցությունները ներառում են արտադրական հզորությունների եւ մատակարարումների շղթայի թեթեւացման ծրագրեր:
Գլխավոր տնօրեն Իլոն Մասկը նոյեմբերին ասել էր, որ Հարավային Կորեան եղել է այն գործարանի տեղակայման հիմնական թեկնածուներից մեկը, որը ընկերությունը նախատեսում է կառուցել Ասիայում՝ էլեկտրամոբիլների արտադրության համար:
Tesla-ն Ինդոնեզիայի նիկելի վերամշակող գործարաններից իր մարտկոցների համար նյութեր գնելու մոտ 5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր է ստորագրել, անցյալ տարի ասել է Ինդոնեզիայի կառավարության բարձրաստիճան նախարարը:
Աղբյուրը՝ news.am