Mercedes-Benz-ը միլիարդավոր եվրոներ կներդնի՝ էլեկտրամոբիլների համար արագ լիցքավորման 10 000 կետ կառուցելու նպատակով
Mercedes-Benz-ը մտադիր է միլիարդավոր եվրոներ ներդնել՝ մինչեւ 2030 թվականը Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում եւ Չինաստանում էլեկտրամոբիլների համար արագ լիցքավորման 10 000 կետ կառուցելու նպատակով:
Ավտոարտադրողն այս տարի կսկսի շինարարությունը Հյուսիսային Ամերիկայում՝ ծրագրելով մինչեւ 2027 թվականը կառուցել 2500 լիցքավորման կետ 400 վայրերում ԱՄՆ նահանգների եւ Կանադայի Մեծ մասում։
Ընկերությունն մոտ մեկ միլիարդ եվրոն կկիսի էներգիայի վերականգնվող աղբյուրների եւ մարտկոցների օպերատոր MN8 Energy ընկերության հետ։ Բացի այդ, ընկերությունը համագործակցում է լիցքավորման ցանցերով զբաղվող ChargePoint ընկերության հետ՝ տեխնոլոգիական նոու-հաուները ստանալու համար։
MN8-ի գործադիր տնօրեն Ջոն Յոդերը հայտարարել է, որ ընկերությունը ակնկալում է շահույթ ստանալ հինգից յոթ տարվա ընթացքում, հնարավոր է նաեւ ավելի շուտ, եթե սուբսիդիաներ ստանա կամ օգտագործման գործակիցները սպասվածից բարձր լինեն:
Ներկայումս պոտենցիալ գործընկերների հետ Եվրոպայում եւ Չինաստանում ցանց ստեղծելու շուրջ բանակցություններ են ընթանում։
Աղբյուրը՝ news.am