Hyundai Motor-ը և Kia-ն 2023 թվականին կանխատեսում են միագումար գլոբալ վաճառքների գրեթե 10 տոկոս աճ

Hyundai Motor-ը և Kia-ն 2023 թվականին կանխատեսում են միագումար գլոբալ վաճառքների գրեթե 10 տոկոս աճ

Հարավկորեական Hyundai Motor ընկերությունը եւ նրա Kia մասնաճյուղը 2023 թվականին կանխատեսում են միագումար գլոբալ վաճառքների գրեթե 10 տոկոս աճ՝ նույնիսկ չնայած նրան, որ անցած տարի վաճառքները չեն հասել նախատեսված մակարդակին՝ մատակարարման շղթայի խափանումների պատճառով, հաղորդում է Reuters-ը։

2022 թվականին ընկերությունները վաճառել են 6,85 մլն ավտոմեքենա, ինչը մոտ 4 տոկոսով պակաս է 7,16 մլն ընդհանուր նպատակային ցուցանիշից՝ հիմնականում խնդիրների, այդ թվում ՝ միկրոսխեմաների եւ բաղադրիչների պակասի պատճառով։

Ընկերությունները հայտարարել են,  որ այս տարի իրենց գլոբալ  վաճառքը կկազմի 7,52 մլն մեքենա։

Վերլուծաբանները նշել են, որ այս տարվա համար երկու ընկերությունների վաճառքի նպատակները ագրեսիվ են թվում, բայց իրագործելի՝ հաշվի առնելով ավտոմեքենաների հետաձգված պահանջարկը:

Hyundai Motor-ի եւ Kia-ի բաժնետոմսերն աճել են համապատասխանաբար 1,3 եւ 1,5 տոկոս։

Հոկտեմբերին Hyundai Motor-ը 2022 թվականի համար համաշխարհային վաճառքի իր նպատակային ցուցանիշը նվազեցրել է մոտ 7 տոկոսով՝ 4,32 մլն ավտոմեքենայից մինչեւ 4,01 մլն ավտոմեքենա։

Աղբյուրը՝   news.am