Mercedes-ը Լեհաստանում 1,3 մլրդ. եվրո արժողությամբ ֆուրգոնների գործարան կկառուցի
Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողը 1,3 միլիարդ եվրո կներդնի Լեհաստանում էլեկտրական ֆուրգոնների գործարան կառուցելու համար, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:
Լեհաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Յավոր քաղաքում կառուցվելիք գործարանը Mercedes-Benz Group A.G-ի առաջին գործարանը կլինի Եվրոպայում, որը առաքման համար նախատեսված էլեկտրական մեքենաներ կարտադրի, նշել է ֆուրգոններ արտադրող ընկերության ղեկավար Մաթիաս Գայսենը։
Ֆուրգոնները կլինեն «ապագայի տրանսպորտային միջոցները»՝ մեծ առաջաընթաց լինելով արտանետումներից զերծ տրանսպորտի հասնելու ճանապարհին, ասել է նա։
Mercedes-ը Յավորում արդեն իսկ մեքենաների շարժիչների եւ մարտկոցների գործարան ունի:
Լեհաստանի տնտեսական զարգացման եւ տեխնոլոգիաների նախարարությունից հայտնել ել, որ ակնկալվում է, որ ֆուրգոնների գործարանը կստեղծի 2500 նոր աշխատատեղ։
Գործարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ:
Աղբյուրը՝ news.am