Աժ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց բենզինի և գազի թերլիցքավորում կատարելու տուգանքի չափը փոխելու նախագիծը

Աժ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց բենզինի և գազի թերլիցքավորում կատարելու տուգանքի չափը փոխելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել թերլիցքավորում կատարելու պարագայում սահմանված տուգանքի չափը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Ծովինար Վարդանյանը:

«Այսուհետ բենզագազալցակայաններում թերլիցքավորում կատարելու և այն հայտնաբերելու ու տուգանելու դեպքում կփակցվի ցուցանակ, որում նշված կլինի՝ «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» նախադասությունը: Նախագիծը կանխարգելիչ բնույթ է կրում»,-ասաց պատգամավորը:

Այսուհետ թերլիցքավորում կատարելու պարագայում միանվագ  500 հազար դրամ տուգանքին փոխարեն տուգանքը լինելու է 200 հազար դրամ՝ գումարած տնտեսավարողի տուգանքը հայտնաբերելուն նախորդող եռամսյակի շրջանառության 1 տոկոսը: Այս նախագծով նախատեսվում է ներդնել հանրային վերահսկողության գործիք. լցակայանները կունենան QR կոդեր, որտեղ նշված կլինի, թե տվյալ բենզալցակայանը երբ է վերջին անգամ ստուգում անցել, հայտնաբերվե՞լ են արդյոք խախտումներ, որքա՞ն է տուգանվել և այլն:

Աղբյուրը՝  armenpress.am