Ինչպե՞ս կարող է Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը նպաստել դրանց զարգացմանը
Սույն թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը «Կոմպաս հետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է Հայաստանի հյուսիսային մարզերի Ամասիա և Թումանյան համայնքների խոշորացման գործընթացի վերլուծություն։ Ծրագրի գործընկերը Տնտեսական լրագրողների ակումբն էր։
Հետազոտության նպատակն էր վերլուծել խոշորացման գործընթացի սոցիալ-ժողովրդագրական և ֆինանսական կողմերը, որոնք մեծ նշանակություն ունեն համայնքների բնակչության համար:
Հետազոտության հեղինակներ Ղարիբ Հարությունյանը («Կոմպաս» հետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի թիմի ղեկավար) և Արտաշես Բոյաջյանը (ազգագրագետ, հետազոտող) նշեցին նաև այնպիսի խնդիրներ, որտեղ բարեփոխումը դեռևս դրական ազդեցություն չի ունեցել։
Արդյունքում, օրինակ, կարելի է արձանագրել, որ համայնքների խոշորացումը չի նպաստել բնակչության թվի աճին, այսինքն՝ այս մասով չի իրականացվել համայնքների խոշորացման հայեցակարգի նախատեսված դրույթները։
Հետազոտությունը շատ կարևոր փաստաթուղթ է ինչպես համայնքների խոշորացման գործընթացի վերլուծության, այնպես էլ խոշորացված համայնքների կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի համար։
Ուսումնասիրությանը (անգլերեն) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝