Վրաստանում զբոսաշրջությունից եկամուտները հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել են գրեթե 2,9 մլրդ դոլար
Վրաստանում զբոսաշրջությունից եկամուտներն ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հոկտեմբեր կազմել են 2,9 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 17-ին հայտնել են Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչության մամուլի ծառայությում:
Ընթացիկ տարվա 10 ամսում շահույթը 183,2 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշներից:
Միայն հոկտեմբերին հանրապետությունը զբոսաշրջությունից վաստակել է գրեթե 338 միլիոն դոլար, ինչը 137,1 տոկոսով ավելի է 2021 թվականի հոկտեմբերի տվյալներից, նշում են գերատեսչությունում:
Իսկ ինչ վերաբերում է զբոսաշրջության ճյուղի վերականգմանը կորոնավիրուսի համավարակն սկսվելուց հետո, ապա զբոսաշրջության վարչությունում նշել են, որ եկամուտներն ընթացիկ տարվա հունվար – հոկտեմբերին վերականգնվել են 100,2 տոկոսով 2019 թվականի նույն տվյալների նկատմամբ:
Վրաստանում ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հոկտեմբեր կատարվել է ավելի քան 4,3 միլիոն տուրիստական ուղեւորություն, ինչը գրեթե եռապատիկ ավելի է, քան 2021 թվականին: Ռուսաստանը, Թուրքիան եւ Հայաստանն այն երկրներն են, որտեղից ամենից հաճախ են հանգստացողներ ժամանում հանրապետություն:
Աղբյուրը՝ b24.am