British Airways-ի օդաչուներին եւ բորտուղեկցորդուհիներին թույլ կտան դիմահարդարվել եւ փիրսինգ անել

British Airways-ի օդաչուներին եւ բորտուղեկցորդուհիներին թույլ կտան դիմահարդարվել եւ փիրսինգ անել

British Airways-ի օդաչուներին եւ բորտուղեկցորդուհիներին թույլ կտան դիմահարդարվել եւ փիրսինգ անել, գրում է The Gaurdian-ը:

Բոլոր աշխատակիցները կարող են երկուշաբթի օրվանից կրել կեղծ թարթիչներ, ականջօղեր, աքսեսուարներ՝ ներառյալ պայուսակները։

Անձնակազմին խստորեն խորհուրդ է տրվում օգտագործել դիմահարդարման նուրբ երանգներ եւ առավելագույնս բնական տեսք ունենալ։ Եղունգների լաքը թույլատրվում է բոլորի համար՝ չնայած սեւ եւ նեոնային գույները դեռ արգելված են։

Նմանատիպ քայլեր են ձեռնարկում նաեւ մրցակիցները, մասնավորապես Virgin Atlantic-ը։

Աղբյուրը՝   news.am