Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանն ընդունել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան գրասենյակի տնօրենին

Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանն ընդունել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան գրասենյակի տնօրենին
Հոկտեմբերի 26֊ին Դսեղ գյուղի վարչական նստավայրում Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանն ընդունել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանին։ Հիմնադրամի տնօրենը և աշխատակիցները ներկայացրել են <<Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն>> ծրագիրը, որը ներառում է Դսեղ, Մարց, Լորուտ և Ահնիձոր գյուղերը։
Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց ավելի խորացնել համագործակցությունը և կարճ ժամկետում ներկայացնել հետագա քայլերի հաջորդականությունը։