ԵՄ-ում աշխատում են կայուն Էներգամատակարարման ապահովման վրա

ԵՄ-ում աշխատում են կայուն Էներգամատակարարման ապահովման վրա

ԵՄ-ղեկավարներն աշխատում են Եվրոպայում կայուն եւ հասանելի Էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում Է գազի ավելի ցածր գներ: 

Հոկտեմբերի 7-ին Պրահայում անցկացվում Է ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու Է Էներգետիկական ճգնաժամը. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պատրաստվում Է քննարկել գազի գների սահմանափակումներ մտցնելու մասին հերթական առաջարկությունները:

«Պրահայում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ես խոսել եմ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իրադրությունն Էներգետիկայի ոլորտում գտնվում Է մեր ուշադրության կենտրոնում: Մենք աշխատում ենք կայուն եւ հասանելի Էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում Է գազի ավելի ցածր գներ»,- Ռյուտեն գրել Է Twitter-ի իր օգտահաշվում:

Աղբյուրը՝   armenpress.am