Թուրքիայում «Միր» համակարգից օգտվող բանկեր չեն մնացել. ԶԼՄ-ներ
Թուրքիայում ռուսական «Միր» վճարային համակարգից օգտվող բանկեր չկան:
Թուրքական պետական Halkbank, Ziraat Bank և VakıfBank բանկերը որոշել են դադարեցնել ռուսական «Միր» վճարային համակարգի օգտագործումը։ Գործակալության տվյալներով՝ թուրքական բանկերի նման ծրագրերը օրինակ են այն բանի, թե ինչպես են «ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցները ստիպում երկրներին հեռանալ Մոսկվայից»։ Ենթադրվում է, որ բանկերի այս որոշումը նաև շրջադարձ է նշում Թուրքիայի դիրքորոշման մեջ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հարցում։
«Մասնավոր բանկերից հետո պետական բանկերը նույնպես որոշել են դադարեցնել «Միր» համակարգից Թուրքիայում: Այս պահին Թուրքիայում «Միր» համակարգից օգտվող բանկեր չկան»,-հաղորդում է հեռուստաալիքը:
Թուրքական խոշորագույն բանկի՝ Ziraat բանկի ներկայացուցիչը չորեքշաբթի առավոտյան «ՌԻԱ նովոստի»-ի թղթակցին հայտնել է, որ կազմակերպությունը ծանուցումներ չի ստացել ռուսական Mir վճարային համակարգի օգտագործման դադարեցման մասին։
Աղբյուրը՝ panorama.am