Հայաստանի խոշոր հարկատուներ. 2026թ. հունվար-հունիսին մուծվել է 1.11 տրլն դրամ հարկ, առաջատարը ԶՊՄԿ-ն է

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2026թ. հունվար-հունիսին մուծվել է 1.11 տրլն դրամ հարկ, առաջատարը ԶՊՄԿ-ն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026թ. հունվար-հունիս ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 41.61 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշից ավել է 21.24 մլրդ դրամով կամ 104.24%-ով։ 2025թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը։

Երկրորդ տեղում Մոբայլ Սենթր Արթն է՝ 38.16 մլրդ դրամով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.24 մլրդ դրամով կամ 15.91%-ով։ 2025թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը։

Երրորդ տեղում է Արդշինբանկը՝ 33.60 մլրդ դրամով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.64 մլրդ դրամով կամ 20.16%-ով։ 2025թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը։

Չորրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 31.50 մլրդ դրամ, ինչը 2025թ. 28.04 մլրդ դրամ ցուցանիշից ավել է 3.46 մլրդ դրամով կամ 12.34%-ով։ 2025թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը։

Հինգերորդ հորիզոնականում է Գրանդ Տոբակոն՝ 28.95 մլրդ դրամ վճարված հարկերով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1.51 մլրդ դրամով կամ 4.96%-ով։ 2025թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցնում էր 2-րդ հորիզոնականը։

Վեցերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետական բյուջե է մուտքագրել 22.15 մլրդ դրամ։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 0.75 մլրդ դրամով կամ 3.50%-ով։ 2025թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցնում էր 5-րդ հորիզոնականը։

Յոթերորդ տեղում է Դիջիթեյնը, որը պետական բյուջե է մուտքագրել 17.91 մլրդ դրամ։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ 62.38%-ով կամ 6.88 մլրդ դրամով։ 2025թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը։

Ութերորդ տեղում է Սոֆթ Կոնստրակտը, որը պետական բյուջե է մուտքագրել 17.49 մլրդ դրամ։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 7.57 մլրդ դրամով կամ 76.20%-ով։ 2025թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցնում էր 8-րդ հորիզոնականը։

Կապանի լեռնահարստացման կոմբինատն իններորդ հորիզոնականում է՝ վճարելով 15.71 մլրդ դրամ։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 5.39 մլրդ դրամով կամ 52.24%-ով։ 2025թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցնում էր 12-րդ հորիզոնականը։

Տասնյակը եզրափակում է ԻՄՎԲԱՄ-ը (նախկինում ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ), որը մուծել է 13.92 մլրդ դրամ հարկ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 72.63%-ով կամ 5.86 մլրդ դրամով։ 2025թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցնում էր 19-րդ հորիզոնականը։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն էլեկտրոնիկայի վաճառքի, էներգակիրների, ծխախոտագործության և առցանց առևտրի ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են հանքարդյունաբերության, բանկային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։

Ընդհանուր առմամբ, առաջատար 10 հարկատուների կողմից 2026թ. հունվար-հունիս ամիսներին վճարվել է շուրջ 261.01 մլրդ դրամ հարկ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշից ավել է 26.08%-ով կամ 53.99 մլրդ դրամով (2025թ․ ցուցանիշը՝ 207.03 մլրդ դրամ)։

Առաջատար 100 հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 638.13 մլրդ դրամ՝ +11.33% կամ 64.96 մլրդ դրամ, իսկ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,109.9 մլրդ դրամ՝ +123.82 մլրդ դրամ կամ 12.53%։

1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի շուրջ 23.52%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը, իսկ առաջին հարյուրին՝ 57.49%։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 2026թ․ հունիս 24-ի դրությամբ՝ 365.87 դրամ), ապա՝ առաջատար տասնյակի կողմից մուծվել է շուրջ 713.4 մլն դոլար։ Առաջատար 100-ի կողմից՝ մոտ 1.744 մլրդ դոլար, իսկ 1,000-ի կողմից՝ շուրջ 3.034 մլրդ դոլար։