«Seaside Startup Summit Armenia 2026»-ը մեկնարկել է
«Արդեն տասներորդ տարին անընդմեջ Սևանի ափին անցկացվող այս նախաձեռնությունը պարզապես գագաթնաժողով չէ, սա միջավայր է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում համագործակցություններ և ստեղծվում ապագայի տեխնոլոգիական լուծումները»,- ՖԲ իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ մասնակցելով «Seaside Startup Summit Armenia 2026»-ի բացման պաշտոնական արարողությանը։
ՀՀ կառավարության համար SSS-ը կարևոր նախաձեռնություն է, և հենց այդ պատճառով կառավարությունը շարունակում է աջակցել այս ծրագրին։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Seaside Startup Summit Armenia»-ն իրականացվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես 2025-ին, այնպես էլ 2026 թվականին միջոցառման կազմակերպման համար պետական բյուջեից հատկացվել է 200 մլն ՀՀ դրամ։
Նախարարը վստահ է, որ հենց այստեղից են սկիզբ առնելու նոր հաջողության պատմություններ, իսկ SSS 2026-ի մասնակիցները Հայաստանից կհեռանան ոչ միայն վառ հիշողություններով, այլև նոր գործընկերություններով, գիտելիքով և մեծ նպատակներով։