Կապանում փողոցներ են ասֆալտապատվում
ՀՀ կառավարության 55% համաներդրմամբ՝ 94,1 մլն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրով, վերակառուցվում և ասֆալտապատվում են Կապան քաղաքի Լեռնագործներ փողոցը, դեպի 1-ին նրբանցք տանող ճանապարհը, թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի բակն ու թիվ 13ա բազմաբնակարան բնակելի շենք տանող ճանապարհը։
Այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից՝ մանրամասներ ներկայացնելով տեսանյութում: