ՀՀ իշխանությունները 660 հազար ֆունտ ստերլինգ կծախսեն միջազգային հայցերով պաշտպանության համար

ՀՀ իշխանությունները 660 հազար ֆունտ ստերլինգ կծախսեն միջազգային հայցերով պաշտպանության համար

Հայաստանի կառավարության աշխատակազմին լրացուցիչ 660 հազար ֆունտ ստերլինգ է հատկացվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։

Նշվում է, որ միջոցները կծախսվեն միջազգային հայցերով երկրի շահերի պաշտպանության համար իրավաբանական ծառայությունների վճարման վրա։ Որոշման հիմնավորման մեջ չի նշվում, թե կոնկրետ որ հայցերի մասին է խոսքը։