Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար

Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար

Տեղեկացնում ենք, որ Հայէկոնոմբանկի Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից շարունակաբար օգտվելու համար  2026թ. հուլիսի 22-ից DragonPass-ի Mastercard Travel Experiences ծրագրի փոխարեն հարկավոր է մուտք գործել նոր՝ Mastercard Travel Pass հարթակը: Գործող օգտատերերի համար լրացուցիչ գրանցում չի պահանջվում. օգտահաշվի նույն  տվյալներով հնարավոր է մուտք գործել MTP նոր հավելված կամ կայքէջ: Բոլոր ամրագրումները պահպանվելու և տեղափոխվելու են նոր հարթակ:

Թվային նոր հարթակը հնարավորություն է տալիս ամրագրել Fast Track ծառայություն աշխարհի 119 օդանավակայաններում, ինչպես նաև տրանսֆեր դեպի օդանավակայան և հակառակ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկի Mastercard World քարտը տրամադրում է․

  • տարեկան 6 անվճար մուտքի հնարավորություն օդանավակայանների բիզնես սրահներ,
  • Fast Track ծառայությունից օգտվելու 6 անվճար հնարավորություն,
  • անվճար ինտերնետ (1 GB + 15% զեղչ) և այլն:

Իսկ AEB ճամփորդական փաթեթի շրջանակում կարող եք,

  • օգտվել վիզայի աջակցության 50% զեղչից inLobby տուրիստական ընկերությունում,
  • Հայէկոնոմբանկում ձեռքբերել Սիլ ինշուրանսի ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր 4,000 դրամ արժեքով,
  • ստանալ բանկային տեղեկանքներ 50% զեղչված արժեքով և ավելին:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: