Տեղի է ունեցել Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում ձևավորված Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում ձևավորված Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը
Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում ձևավորված Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը։ Նիստին մասնակցել են ՀՀ Կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները։
Նախարարի տեղակալը կարևորել է սոցիալական գործընկերների միջև եռակողմ ինտենսիվ համագործակցությունը՝ նկատի ունենալով այն, որ առաջիկայում մեծածավալ աշխատանքներ պետք է իրականացվեն աշխատանքային հարաբերությունների կարգավորումների փոփոխությունների ուղղությամբ։
 Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը՝ հաշվի առնելով նաև մասնակիցների առաջարկություններն ու դիտարկումները։ Աշխատակարգով սահմանվում են հանձնաժողովի նպատակները, խնդիրները, լիազորությունները, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման ընթացակարգը։
Քննարկվել է նաև Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկամսյա ժամկետում համատեղ մշակել գործողությունների ծրագրի առաջին նախագիծը՝ այն հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնելու նպատակով: