Վանաձորի քաղաքային լճի հիմնանորոգման վերջնական տարբերակը կձևավորվի հանրային և մասնագիտական քննարկումների արդյունքում

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը վստահեցրել է, որ հանրային նշանակություն ունեցող այս ծրագրի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով մասնագիտական կարծիքներն ու քաղաքացիների առաջարկությունները։
Այս նպատակով նախատեսվում է կազմակերպել լրացուցիչ հանրային և մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև ներկայացնել էսքիզային մի քանի տարբերակ:
Նշենք, որ օրերս կազմակերպված հանրային իրազեկման ընթացքում ներկայացվել էր Վանաձորի քաղաքային լճի հիմնանորոգման էսքիզային առաջարկը, քաղաքացիներն ու շահագրգիռ կողմերը հնարավորություն էին ունեցել ներկայացնելու իրենց կարծիքներն ու առաջարկները։
Լոռու մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքացիներին՝ ակտիվ մասնակցության, ներկայացված դիտարկումների և կառուցողական առաջարկների համար։
Իսկ  Տարոն-4 թաղամասի թիվ 32 մանկապարտեզ կատարած շրջայցի ընթացքում Արեն Մկրտչյանը հավաստիացել է, որ Վանաձորում չհիմնանորոգված մանկապարտեզ չի լինելու։
Տարոն-4 թաղամասի թիվ 32 մանկապարտեզի հիմնանորոգումը` բակի բարեկարգմամբ, կավարտվի տարեվերջին։
 «Ներդրվում է 210 մլն դրամ` ամբողջությամբ պետական բյուջեի ֆինանսավորմամբ երեխաների համար ապահովվում են լավագույն պայմանները»,-հայտնել է մարզպետը։