Շախմատ և ընկերություն. CaseKey-ն ու Բիբլոս Բանկ Արմենիան նշել են Շախմատի միջազգային օրը

Շախմատ և ընկերություն. CaseKey-ն ու Բիբլոս Բանկ Արմենիան նշել են Շախմատի միջազգային օրը

Շախմատի միջազգային օրվան ընդառաջ CaseKey-ի մասնակիցներն ու Բիբլոս Բանկ Արմենիայի աշխատակիցները տեղավորվել էին շախմատային տախտակների առջև՝ սիրողական առաջնության շրջանակում։

CaseKey 2026-ը մեկնարկել է հունիսին և արդեն չորրորդ տարին անընդմեջ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությամբ։

BBAM_Case Key_2026 Facebook  (16).png (2.87 MB)

Բիզնես խնդիրների լուծման մրցույթի շրջանակում ոչ ակադեմիական բաղադրիչները շատ են, և շախմատային առաջնությունը դրանցից մեկն է։

Թեժ պայքարից հետո պարզ դարձան 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողները, որոնք ստացան սերտիֆիկատներ ու նվերներ, իսկ առաջնության չեմպիոնը՝ նաև գավաթ։

Միջոցառումը ոչ միայն մրցակցության մասին էր, այլև շախմատի շուրջ համախմբվածության, թիմային աշխատանքի, հետաքրքիր մարտավարությունների և լավ տրամադրության։

BBAM_Case Key_2026 Facebook  (10).png (2.49 MB)