Оգոստոսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը
Երկու շաբաթից՝ օգոստոսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։
Նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինի երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները:
Մինչև այդ, ԿԸՀ-ն հուլիսի 21-ի նիստում հաստատելու է նոր խորհրդարանի կազմն ու մանդատների տրամադրումը:
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ կառավարող խմբակցությունն իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու:
Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրությամբ սահմանված կարգով ձևավորված խորհրդարանի մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Խորհրդարանի առաջին նիստում ԱԺ-ն կընտրի նախագահ և տեղակալներ, ինչպես նաև մշտական 12 հանձնաժողովների նախագահներ: