Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-2, Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի կմ0+000-կմ1+200 հատվածը (Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց) այսօրվանից մինչև օգոստոսի 10-ը՝ ցերեկային ժամերին, առավոտյան 7:00-ից մինչև 20.00-ն, փակ կլինի երթևեկության համար։ Գիշերային ժամերին ճանապարհը բաց է։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Աբովյանի տրանսպորտային հանգույց-Մ-4-Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհով։