Անվտանգ աշխատանք՝ միջազգային չափանիշներով. Կապանի ԼՀԿ-ում նոր կարևոր փուլ է

Անվտանգ աշխատանք՝ միջազգային չափանիշներով. Կապանի ԼՀԿ-ում նոր կարևոր փուլ է

 Կապանի Լեռնահարստացման կոմբինատում շարունակվում է աշխատակիցների առողջության պահպանման և աշխատանքի անվտանգության կառավարման համակարգի կատարելագործման գործընթացը՝ ISO 45001 միջազգային ստանդարտի ներդրման շրջանակում։

Ձեռնարկության ղեկավարությունը հանդիպում է ունեցել «Նարեկ» գիտահետազոտական ՓԲ ընկերության հիմնադիրների և միջազգային աուդիտորների հետ։ Հանդիպման ընթացքում վերահաստատվել է կողմերի շարունակական համագործակցությունը և ISO 45001 միջազգային ստանդարտի ներդրման գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու հանձնառությունը։

 Պաշտոնական հանդիպմանը հաջորդել են մասնագիտական դասընթացներ՝ նվիրված աշխատանքի անվտանգության կառավարման ժամանակակից մոտեցումներին և արդյունավետ մեխանիզմների կիրառմանը։ Դասընթացներին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցներ՝ ամրապնդելով իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները ոլորտի միջազգային լավագույն փորձին համապատասխան։

Նշենք, որ ISO 45001 միջազգային ստանդարտի ներդրումը Կապանի Լեռնահարստացման կոմբինատում նպատակ ունի ձևավորել առավել անվտանգ և առողջ աշխատանքային միջավայր, բարձրացնել աշխատանքի անվտանգության մշակույթը և ապահովել ռիսկերի կանխարգելման արդյունավետ համակարգ՝ միջազգային պահանջներին համապատասխան։

749629610_1494145492512936_789875555795238614_n.jpg (111 KB)

751071248_1494139779180174_5576861724552064416_n.jpg (89 KB)