Շրջանառության մեջ է դրվում «Նոյյան տապան» նոր՝ արծաթե ներդրումային դրամը
Շրջանառության մեջ է դրվում «Նոյյան տապան» նոր՝ արծաթե ներդրումային դրամը՝ 50 դրամ անվանական արժեքով։
Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին՝ Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին, և Արարատ լեռը՝ արևածագի ֆոնին։
ԿԲ-ից հայտնում են, որ նոր ներդրումային դրամը համալրում է 2011-2012 թվականներից թողարկվող հայկական «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամների շարքը։
Դիմերես՝ ՀՀ զինանշանը, անվանական արժեքը` «ԴՐԱՄ 50 DRAM», թողարկման տարեթիվը` «2026»: Աջ կողմում տեղադրված են «1/10 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները:
Դարձերես՝ Նոյյան տապանը, աղավնին` ձիթենու ճյուղը կտցին, Արարատ լեռը` արևածագի ֆոնին, «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրությունները:
Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:
| Անվանական արժեքը | 50 դրամ |
| Մետաղը/ հարգը | արծաթ 999 |
| Քաշը | 1/10 տրոյան ունցիա |
| Տրամագիծը | 16.54 մմ |
| Որակը | սովորական |
| Դրամաշուրթը | ատամնավոր |
| Թողարկման քանակը |
մինչև 3 000 000 հատ տարեկան |