Փաշինյանը լրատվամիջոցներում տեղ գտած նյութերի ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծել

Փաշինյանը լրատվամիջոցներում տեղ գտած նյութերի ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ լրատվամիջոցներում տեղ գտած նյութերի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն կատարելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի մայիսի 15-ի N 439-Ա որոշման կատարման ընթացքի և այդ կապակցությամբ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած նյութերի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն կատարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով՝

1) Արմենակ Խաչատրյան – Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար).

2) Ավագ Ավանեսյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ.

3) Հայկ Կեսոյան – Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ.

4) Սերգեյ Թաշչյան – Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ.

5) Դավիթ Այվազյան - Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ:

2. Աշխատանքային խմբին՝ մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված ուսումնասիրության վերջնական արդյունքները:

3. Ընդունել ի գիտություն, որ աշխատանքային խումբը սույն որոշման 1-ին կետում նշված ուսումնասիրության կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պետական կառավարման համակարգի մարմիններից կարող է պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ, կատարել հարցումներ, ինչպես նաև աշխատանքային խմբի քննարկումներին հրավիրել պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների, փորձագետների:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին, Կոտայքի մարզպետին՝ ապահովել աշխատանքային խմբի քննարկմանը հրավիրված պաշտոնատար անձանց մասնակցությունը: