Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 9-10-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հուլիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.4°C (1986թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11°C (2008թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.2°C