Տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել տարեցների հիմ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ նախարարությունը շարունակաբար իրականացնում է տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների բարելավմանն ուղղված բարեփոխումներ՝ առաջնահերթ համարելով ծառայությունների հասանելիության, թափանցիկության և կառավարման արդյունավետության բարձրացումը։ Նրա խոսքով՝ թվային լուծումների ներդրումը կնպաստի ծառայությունների կազմակերպման և շահառուների համար գործընթացների պարզեցմանը։
Նիստի ընթացքում նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Սոնա Բարսեղյանը ներկայացրել է «Խնամքի ծառայությունների հերթագրման, հերթերի կառավարման և ուղեգրման տեղեկատվական ենթահամակարգը»՝ անդրադառնալով դրա հիմնական գործառույթներին, ներդրման փուլերին և ակնկալվող արդյունքներին։
Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկել են ներկայացված հարցերը, հանդես եկել առաջարկություններով և ընդգծել խնամքի ծառայությունների շարունակական կատարելագործման ու ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը։