Միշուստինը «Իննոպրոմ» ցուցահանդեսում հանդիպել է Փաշինյանին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի օրը Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսական կողմից Միշուստինի և Փաշինյանի հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, ՌԵՈւ-ի ղեկավար Օլեգ Բելոզյորովը, Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Գալուզինը, պետքարտուղար՝ ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Սազանովը, տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Վլադիմիր Իլյիչովը, էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինը, արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը։