Հուլիսի 9-ին կամփոփվեն Plug and Play-ի արդյունքները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ իրականացվող Փլագ ընդ Փլեյ (Plug and Play) միջազգային ընկերության նախաաքսելերացիոն ծրագիրն ամփոփում է արդյունքները։ Սա Plug and Play-ի թվով երրորդ ծրագիրն է Հայաստանում:
Հուլիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա ծրագրի փակման միջոցառումը (EXPO)։
Միջոցառմանը կմասնակցեն տեխնոլոգիական էկոհամակարգի, մասնավոր հատվածի, վենչուրային ներդրումային ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ծրագրի մասնակից 18 ստարտափներ՝ (Bleenk, FIGURINGS, decato.ai (նախկին Empy.ai), Tedly, abda, Inc. SafeGround Technologies, Salute AI, Uray Technologies, Ethery Tech, JAN DIGITRUST, Megaladata, LLC, RUXEN, Sannie AI (նախկին AgenticFi), BeeSync, Dhomie, Muvia Inc., BeautyFlo B.V. Lex AI), կներկայացնեն իրենց նորարարական լուծումները (pitches)՝ ամփոփելով եռամսյա ինտենսիվ նախաաքսելերացիոն ծրագիրը։
Նախարարությունից հայտնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Plug and Play միջազգային ընկերության ստարտափների աջակցության ծրագրի շրջանակում 2024 թվականից ի վեր հաջողությամբ իրականացվել է ծրագրի երկու փուլ, որոնցում ընդգրկվել են շուրջ 40 ստարտափներ։
Նախաձեռնության առանցքային նպատակներն են հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացումը, միջազգային կապերի ընդլայնումն ու տեղական ստարտափների մրցունակության շարունակական բարձրացումը։