Վարդավառը՝ Արմաղանի գագաթին

Վարդավառը՝   Արմաղանի գագաթին
Մարտունու համայնքապետարանը հրավիրում է  հուլիսի 12-ին՝ կիրակի օրը միասին նշել հայկական ամենասիրված տոներից մեկը՝ Վարդավառը:
«Այս անգամ տոնական միջոցառումը կանցկացնենք հայտնի Արմաղան լեռան գագաթին, ինչն օրվան կհաղորդի միանգամայն նոր ու յուրահատուկ շունչ:
Սպասվում է բովանդակալից ու տպավորիչ օր՝ հարուստ մշակութային կատարումներով ու միասնական շուրջպարով, ավանդական ջրախաղերով և ուրախ տրամադրությամբ, ինչպես նաև բնության հիասքանչ տեսարաններով:
Սա հրաշալի առիթ է համախմբվելու, հայկական գեղեցիկ ավանդույթները վերաիմաստավորելու և բնության գրկում անմոռանալի ժամանակ անցկացնելու համար»,-ասված է  համայնքապետարանի հրավերում: