ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
Հայաստանի բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ ՀՀ դրոշ կլինի. Ազգային ժողովը 63 կողմ ձայնով հաստատեց «ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
Հեղինակները նշել էին, որ օրենքի փոփոխությունները միտված են ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։