Նոր համագործակցություններ և համատեղ հիմնադրամ․ ի՞նչ է կփոխվի հանքարդյունաբերության ոլորտում

Նոր համագործակցություններ և համատեղ հիմնադրամ․ ի՞նչ է կփոխվի հանքարդյունաբերության ոլորտում

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովի շրջանակում Երևանում ստորագրվել են համագործակցության երկու նոր հուշագրեր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի երկրաբանների միության հետ։

Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը և ՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանը։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են ոլորտում իրականացված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները։ Քննարկվել են նաև միջազգային համագործակցության ընդլայնման և ոլորտային բարեփոխումների նոր ուղղությունները։

ZBR5GXEES0xODZG4aKHGNvMfRcZeVvLvODeiKAgO.webp (788 KB)

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Ասատուր Վարդանյանի խոսքով՝ նոր հուշագիրը կխթանի պետության, մասնավոր հատվածի և գիտական հանրության միջև համագործակցությունը։ Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է ստեղծել նաև համատեղ հիմնադրամ, որը հնարավորություն կտա առավել համակարգված իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանքներ, գնահատել բնական պաշարների օգտագործման արդյունավետությունը և բարձրացնել ոլորտի ներդրումային գրավչությունը։

ՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանը նշել է, որ վերջին երկու տարիներին ասոցիացիան մեծապես ընդլայնել է միջազգային համագործակցությունը՝ գործընկերային կապեր հաստատելով ԱՄՆ-ի, Կանադայի և եվրոպական կազմակերպությունների հետ։ Նրա խոսքով՝ կարևոր ձեռքբերումներից է նաև ասոցիացիայի անդամակցությունը Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդին (ICMM)։

KHJnBbPz3FMfI2ACdOr3gagVCFZ2ifuEmA9JkcgQ.webp (603 KB)

Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը համագործակցության հուշագիրը գնահատել է որպես ռազմավարական քայլ, որը կնպաստի գիտական և մասնագիտական ներուժի համախմբմանը, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը։

3xQ4rdD7tOPXh1SxJEDgXNhqkIRdjUfqtSe79aCr.webp (796 KB)

Համաժողովի շրջանակում ներկայացվել են նաև «Mining Armenia Forum 2026» միջազգային ֆորումի առաջիկա ծրագրերը։ Ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 16-17-ը՝ ընդլայնված ձևաչափով և միջազգային նոր գործընկերների մասնակցությամբ՝ անմիջապես նախորդելով Երևանում կայանալիք COP17-ին։