Հայաստանից թարմ պտղի, հանքային ջրի արտահանման համար ավելի քան 4 մլրդ դրամի աջակցություն կտրվի

Հայաստանից թարմ պտղի, հանքային ջրի արտահանման համար ավելի քան 4 մլրդ դրամի աջակցություն կտրվի

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2–ի նիստում որոշում կայացրեց, որով հուլիս ամսվա համար շուրջ 4 մլրդ 99 մլն դրամ աջակցություն կտրամադրի ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի (կոնյակի) և հանքային ջրի արտահանման համար։

Արտահանող տնտեսավարողների կանխատեսումների համաձայն՝ 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 13 հազար տոննա պտուղ, շուրջ 1․4 մլն լիտր հանքային ջուր, շուրջ 200 հազար լիտր շշալցված գինի, շուրջ 250 հազար լիտր պտղահատապտղային գինի, 500 հազար բացարձակ լիտր կոնյակ, 70 տոննա չորացված միրգ և բանջարեղեն, 140 տոննա իշխան և թառափ տեսակի ձուկ։

Այսպիսով, ՀՀ տարածքից 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում հետևյալ չափերով՝

ծիրանի յուրաքանչյուր 1 կգ համար` 200 դրամ

սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ համար` 250 դրամ

կեռասի յուրաքանչյուր 1 կգ համար` 400 դրամ

շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար` 350 դրամ

շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար` 200 դրամ

շշալցված կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար` 830 դրամ

շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 150 դրամ

չորացրած մրգի և բանջարեղենի յուրաքանչյուր 1 կգ համար` 250 դրամ

իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 820 դրամ

թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 1350 դրամ։

2026 թ. հունիս ամսին ՍԱՏՄ տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն` արտահանվել է շուրջ 2948 տոննա ծիրան, 1402 տոննա կեռաս, 1 տոննա սալոր։