Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը

Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը

Պետական գույքի կառավարման կոմիտեն գործարկել է նոր պաշտոնական կայքը՝ https://stateproperty.mtad.gov.am/, որը մշակվել է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով և նպատակ ունի ապահովել քաղաքացիների, տնտեսվարողների և այլ հետարքրքված անձանց համար առավել հարմար և մատչելի տեղեկատվական միջավայր։

Նոր կայքն առանձնանում է արդիական դիզայնով, բարելավված կառուցվածքով և պարզ նավիգացիայով, ինչը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը։

Կայքում հասանելի են՝

  • Կոմիտեի գործունեության վերաբերյալ նորություններն ու հայտարարությունները,

  • իրավական ակտերը,

  • պետական գույքի կառավարման, օտարման, վարձակալության և այլ գործընթացներին վերաբերող տեղեկատվությունը,

  • վարձակալության և օտարման ենթակա գույքի վերաբերյալ աճուրդների հայտարարությունները,

  • հաշվետվություններն ու հրապարակումները,

  • ինչպես նաև այլ օգտակար տեղեկատվություն։

Կայքը ստեղծվել է Կոմիտեի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համատեղ ջանքերով։