Ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսավարողների համար գործում է նոր աջակցման ծրագիր
Ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսավարողների համար գործում է նոր աջակցման ծրագիր։
Ծրագրի պահանջներին համապատասխանող շահառուների համար լիզինգի մարման ժամկետը կերկարաձգվի 6 ամսով, ինչպես նաև կտրամադրվի մայր գումարի և տոկոսների վճարման լրացուցիչ 6-ամսյա արտոնյալ ժամկետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հիշեցրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և տեղեկատվական հոլովակ հրապարակել։