Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հուլիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։   Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում  հուլիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի և 4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։